Աշխատանքային ժամեր 9:00–19:00

Back to all Post

Կարզախում կնշվի «Ջիվանական օրը»

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով այս տարի Ջիվանական օրվա տոնակատարությունները չեն իրականացվի այնպիսի մեծ մասշտաբով և հանդիսավորությամբ, ինչպես նախորդ տարիներին էր:

Այնուամենայնիվ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Ջիվանու տուն-թանգարանը հուլիսի 26-ին Կարզախ գյուղում կազմակերպում են միջոցառում՝ վերաժևորելու հայ աշուղական դպրոցի հիմնադրի՝ Աշուղ Ջիվանու ստեղծագործական ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Ստորև ներկայացնում ենք միջոցառման օրակարգը՝

-10:30- Համերգային ծրագիր Ջիվանու տուն-թանգարանում

-12:00- Հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ

-12:30- Գոհաբանական աղոթք Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում

Միջոցառմանը կարող եք հետևել Ջիվանու տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում:

Add Your Comment