Հուլիսի 26-ին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարզախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով նշվեց Ջիվանական օրը, որն այս անգամ կորոնավիրուսային համաճարակի պատճառով փոքրամասշտաբ էր: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի տնօրենը, Կարզախ գյուղի հոգևոր հովիվը և գյուղի բնակիչները: Տոնակատարության ընթացքում համերգային ելույթներով հանդես եկան Կարզախի՝ Ջիվանու անվան երգի-պարի […]
