Աշխատանքային ժամեր 9:00–19:00

Պլանավորեք Ձեր այցը թանգարան

Այցելությունների ժամերը և արժեքը

Աշխատանքային ժամեր

Բաց ենք 9:00–19:00

Այցելության գները

Մեծահասակ 3 ₾
Դպրոցական 1 ₾
Նվիրատուներ Անվճար
Երեխաներ (մինչև 6տ) Անվճար
Խմբային այց (10 և ավելի մարդ) Ըստ խմբի

Այցելուները կարող են անվճար կայանել թանգարանի մոտ:

Հասցեն

Թանգարանը տեղակայված է Կարծախ գյուղում, Ախալքալաք քաղաքից 30 կմ-ը հեռավորությամբ:

Հնարավորություններ

Իմացեք այն ամենը թանգարանի մատչելիության և հարմարությունների մասին:

Եթե ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ առաջարկություններ մեր հնարավորությունների վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել մեզ +995 599 80 99 33 հեռախոսահամարով կամ էլ. փոստով [email protected]։

Մոտակայքի նկարագրությունը

Մենք ուզում ենք, որ դուք մեր թանգարանների մի մասը լինեք, զգաք դրա գեղեցկությունը։ 

Տեսարժան վայրեր

Խոզափի լիճ (Կարծախի լիճ)

Խոզապին Լիճը կոչվում է նաև Կարծախի լիճ։ Գտնվում է Կարծախ գյուղից հարավ-արևելք։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Լճի հարավում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։ Լճի շուրջը բնադրող թռչնատեսակներից է Հայկական որորը:

«Թումաս»-ի ճոճվող կամուրջ

«Թումաս»-ի ճոճվող կամուրջը տեղացիների ու զբոսաշրջիկների կարծիքով ոչնչով չի զիջում Բրուքլինյան կամրջին, Ախալքալաքը Խուլգումո գյուղին կապող, լեգենդար պատմություն ունեցող այս կամուրջը դարձել է Ախալքալաքի այցեքարտը։ Զբոսաշրջիկները և քաղաքաբնակները հաճախ կամուրջը համեմատում են Բրուքլինյան կամրջի հետ և անվանում են «ջավախքյան Բրուքլին»:

Քաղաքը գյուղին միացնող, «Թումաս»-ի անունը կրող կամուրջը շատ հետաքրքիր պատմություն ունի: 182 մետր երկարություն, 2 մետր լայնություն և 41 մ բարձրություն ունեցող այս կամուրջը կրում է հենց բարերարի անունը՝ «Թումաս»: Ճոճվող, երկաթյա կամուրջը գրեթե 3 կմ կրճատում է գյուղը քաղաքին միացնող ճանապարհը: